-
11.03.2020|
15:27
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 120000, մահացածներինը՝ 4,3 հազարին, ապաքինվել է 66,5 հազար մարդ։
-
11.03.2020|
15:26
Երեկ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 8-ով՝ հասնելով 23-ի, վկայում է երկրի կառավարության stopcov.ge կայքը։
-
11.03.2020|
15:26
«Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում»:
-
11.03.2020|
10:39
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
-
10.03.2020|
22:13
Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում՝ հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
-
10.03.2020|
22:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին համատեղ գործարկել նավթային հանքավայրերը Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում՝ հայտնում է Reuters-ը:
-
10.03.2020|
22:11
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում և մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
-
10.03.2020|
22:11
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ մարտի 10-ին հայտնել է El Pais-ը:
-
10.03.2020|
22:10
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին՝ մարտի 10-ին հայտնել է Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը: Շվեյցարիայում արձանագրված է COVID-19-ի 491 դեպք:
-
10.03.2020|
22:09
Մի խումբ սինգապուրցի բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ՝ տեղեկացնում է The Lancet պարբերականը: Բժիշկների տվյալներով՝ որոշ հիվանդների մոտ ախտորոշվել է դենգե կոչվող տենդը: